Artline Construction • Վերանորոգում

Նորոգում, Վերանորոգում և Ներքին Հարդարում

Իրականացնում ենք բնակելի, հասարակական և արտադրական շենքերի վերանորոգում, ներքին ու արտաքին հարդարում և տարածքների բարեկարգում։

Բարձր Որակ և Հուսալիություն

Մեր Ծառայությունները Վերանորոգման Ոլորտում

«Արտլայն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն իրականացնում է բնակելի, հասարակական և արտադրական շենքերի կապիտալ ու ընթացիկ վերանորոգումներ, ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, ինչպես նաև հարակից տարածքների ամբողջական բարեկարգում։

Բնակելի Շենքերի Վերանորոգում

Բնակարանների, առանձնատների և բազմաբնակարան շենքերի կապիտալ վերանորոգում և վերանախագծում։

Արտադրական Շենքեր և Տարածքներ

Գործարանների, արտադրամասերի և պահեստային տարածքների վերանորոգում, հատակների ամրացում և հարդարում։

Հասարակական Շենքեր

Ուսումնական հաստատությունների, պետական հիմնարկների, գրասենյակների և առևտրային կենտրոնների վերանորոգում։

Ներքին և Արտաքին Հարդարում

Էլեկտրամոնտաժում, սանտեխնիկական աշխատանքներ, սալիկապատում, հարդարում, ֆասադային աշխատանքներ և ջերմամեկուսացում։

Տարածքի Բարեկարգում

Բակային տարածքների սալարկում, կանաչապատում, ցանկապատում և արտաքին ենթակառուցվածքների բարեկարգում։

Տանիքների Վերանորոգում

Տանիքների կապիտալ փոխարինում, հիդրոմեկուսացում, փայտյա և մետաղական կոնստրուկցիաների տեղադրում։

Իրականացված աշխատանքներ

Մեր ընկերության կողմից,պետական ծրագրի շրջանակներում իրականացված վերանորոգման և բարեկարգման նախագծերը։

Հաշվի առնելով գաղտնիության սկզբունքը, ցանկում ցուցադրված չեն մասնավոր անձանց կողմից տրամադրված պատվերները

Տանիքների վերանորոգում Կապանում

Տանիքների վերանորոգում Կապանում

Պատվիրատու՝ Կապանի համայնքապետարան / Պետական ծրագիր

Պայմանագրի արժեք՝ 34,314,000 ՀՀ դրամ

Իրականացված աշխատանքներ՝ Բազմաբնակարան շենքերի հին տանիքածածկերի ամբողջական ապամոնտաժում, նոր մետաղական կոնստրուկցիաների տեղադրում, հիդրոմեկուսացում և ջրահեռացման համակարգերի արդիականացում։

Ժամկետ՝ 2026 թ. ապրիլ-օգոստոս

Տեսնել ամբողջական տեսադարանը և նկարները →
Տանիքների նորոգում Սիսիանում

Տանիքների նորոգում Սիսիանում

Պատվիրատու՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմ / Պետական ծրագիր

Պայմանագրի արժեք՝ 45,320,000 ՀՀ դրամ

Իրականացված աշխատանքներ՝ Բնակելի ֆոնդի տանիքների կապիտալ վերանորոգում, ջերմամեկուսիչ շերտի ավելացում և արտաքին ջրհորդանների տեղադրում՝ բարձր որակի նյութերով։

Ժամկետ՝ 2025 թ. օգոստոս-դեկտեմբեր

Տեսնել ամբողջական տեսադարանը և նկարները →
Պետական համալսարանի վերանորոգում

Պետական համալսարանի վերանորոգում

Պատվիրատու՝ Գորիսի Պետական Համալսարան

Պայմանագրի արժեք՝ 18,870,000 ՀՀ դրամ

Իրականացված աշխատանքներ՝ Մասնաշենքերի ներքին հարդարում, լսարանների վերանորոգում, էլեկտրականության և սանտեխնիկական համակարգերի լիակատար փոխարինում։

Ժամկետ՝ 2025 թ. ապրիլ-հունիս

Տեսնել ամբողջական տեսադարանը և նկարները →

Պլանավորո՞ւմ եք վերանորոգման աշխատանքներ

Կապվեք մեզ հետ՝ նախագծի քննարկման, խորհրդատվության և նախահաշվի հաշվարկման համար։

Ստանալ Խորհրդատվություն